Կասեցվել է «Ներսես Միսակյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի 1 աշտարակի գործունեությունը
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հաղորդում է, որ իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ՆԵՐՍԵՍ ՄԻՍԱԿՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (ՀՀ Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, Աղավնատուն, Նշան Մաթևոսյան 1)։
«Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է հեղուկացված ածխաջրածնային գազի 1 աշտարակի գործունեությունը գործունեությունը՝ մինչև խախտումների վերացումը։
Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել