HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մխիթար Հայրապետյանը և Ջեյքոբ Հելբերգը քննարկել են հայ-ամերիկյան տեխնոլոգիական գործընկերության ռազմավարական օրակարգը

Փետրվարի 10-ին ՀՀ-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովից առաջ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախաճաշ-հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգի հետ։ Հայտնում է ԲՏԱ նախարարության մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ և ՀՀ կառավարությունների միջև ստորագրված՝ արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում երկկողմ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրից բխող հիմնական անելիքները։

Շեշտվել է, որ նմանատիպ նախաձեռնությունները նպատակ ունեն էլ ավելի խորացնելու համագործակցությունը տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում՝ ստեղծելով ամուր հիմքեր թվային տնտեսության զարգացման համար»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter