HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում են տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքով

Երևան քաղաքում՝

Փետրվարի 11-ի ցերեկը, 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքով, 14-ի ցերեկը սպասվում է անձրև։ Փետրվարի 13-ին և 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 12-15-ին գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է նաև մառախուղ։

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 11-ի ցերեկը, 12-13-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան`2-5մ/վ, փետրվարի 13-16-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Փետրվարի 11-ի ցերեկն առանձին շրջաններում, 12-15-ին գիշերը և առավոտյան Շիրակի և Արարատյան դաշտի առանձին հատվածներում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։

Փետրվարի 12-13-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 11-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 4-6 աստիճանով, 13-16-ին աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter