HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են տարբեր թմրամիջոցների նմանվող զանգվածներ

Քրեակատարողական ծառայությունը հաղորդում է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի ծառայողները խուզարկության են ենթարկել հիմնարկ ընդունված կալանավորված անձին: Արդյունքում՝ նրա տաբատի գրպանում գտնվող ծխախոտի տուփի միջից հայտնաբերվել են 6 ծխախոտի գլանակ, 1 ապակյա կաթուցիչ՝ թմրանյութի նմանվող զանգվածի ծխեցված հետքերով, ինչպես նաև պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված դեղնականաչավուն, թմրանյութի նմանվող խոնավ, բուսական զանգված՝ ընդհանուրը 1.58 գրամ քաշով:

Նույն հիմնարկում մեկ այլ կալանավորված անձի անվամբ քաղաքացու կողմից բերված հանձնուքի զննությամբ ծառայողները հայտնաբերել են թմրանյութին նմանվող սպիտակ, փոշենման զանգված՝ խառնված ստվարաթղթե տուփի մեջ գտնվող շաքարավազի հետ:

Վերոգրյալ դեպքերի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter