HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացու ելքով ՃՏՊ Արմավիրի մարզում. վարորդները մահացել են

Փետրվարի 11-ին, ժամը 21։13-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալաշկերտ-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Նորապատ-Ալաշկերտ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Nissan» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ճանապարհի աջ և ձախ հատվածներում․ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն իսկ «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացման ճանապարհին մահացել է։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականներն և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter