Կալանավորի մոտից թմրամիջոցի նմանվող զանգված է հայտնաբերվել
Փետրվարի 09-ին՝ ժամը 16:55-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կարճատև տեսակցությունից հետո խուզարկության են ենթարկել կալանավորված անձին:
«Նրա մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն, բուսական զանգված՝ 5.52 գրամ քաշով: Հայտնաբերված զանգվածն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին»,- ասված է Քրեակատարողական ծառայության Հանրային կապերի բաժնի հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ ՔԿԾ-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել