HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Կոնջորյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը փետրվարի 12-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Եվա Սունդքվիստին:

Ողջունելով դեսպանին՝ Հայկ Կոնջորյանը կարեւորել է Հայաստան-Շվեդիա սերտ համագործակցությունը: Խմբակցության ղեկավարն ընդգծել է տարբեր ուղղություններով փոխգործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը:

Հայկ Կոնջորյանը բարձր է գնահատել Շվեդիայի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Այդ համատեքստում ընդգծվել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի իրականացումը, որը, խմբակցության ղեկավարի գնահատմամբ, նպաստել է ԱԺ աշխատակազմի մասնագիտական եւ փորձագիտական կարողությունների ուժեղացմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող գործակցության, տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաեւ հունիսին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Եվա Սունդքվիստը խոսել է երկկողմ համագործակցության օրակարգից՝ ներկայացնելով Հայաստանում Շվեդիայի կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter