HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». միանգամից երկու նախադրյալ

«Քաղաքականապես սխալ է վարչապետի փոփոխության մասին խոսելը, երբ մոտ 7 տոկոս տնտեսական աճ արձանագրելու նախադրյաններ են ապահովված»,- հայտարարել է Գալուստ Սահակյանը:

«ՉԻ» - Ուշադրություն դարձրեք' խոսքը ոչ թե տնտեսական աճի, այլ այդ աճի մասին նախադրյալներ ստեղծելու մասին է: Իսկ ո՞վ պետք է որոշի' կա՞ն այդպիսի նախադրյալներ, թե՞ ոչ: Տնտեսական աճը, ի վերջո, ազգային վիճակագրական ծառայությունն է չափում, իսկ այդ կառույցի համար անհրաժեշտ է ընդամենը երկու նախադրյալ՝ որակյալ թուղթ ու լավ սրած մատիտ: Մնացածը նրանք կանեն:

Բայց խնդիրը միայն սա չէ: Ըստ Գալուստ Սահակյանի' ստացվում է, որ Տիգրան Սարգսյանին չարժե պաշտոնանկ անել, որովհետեւ բալքիմ տնտեսական աճ արձանագրվի: Այսինքն, եթե չարձանագրվեց, պետք է պաշտոնանկ անել:

Ներողություն, իսկ (հեռու տնից տեղից) ինչպիսի՞ ցուցանիշներ էր արձանագրել Հայաստանի տնտեսությունը 2009-ին, եւ ո՞վ էր այն ժամանակ ՀՀ վարչապետը:

Վայթե Տիգրան Սարգսյանն էր, Հայաստանի տնտեսությունն էլ 15 տոկոսանոց անկում էր արձանագրել: Այնպես որ, տոկոսները կապ չունեն: Մանավանդ, հորինած տոկոսները:

Մեկնաբանություններ (1)

GEGHAM
ԳԱԼՈՒՍՏ ԷՍ ՄԱՐԴԻԿ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՀԱՍԿԱՆԱԼ ՈՐ ՀՀԿ -ն ԴԵՐ ԱՍԵԼԻՔ ՈՒ ԱՆԵԼԻՔ ՈՒՆԻ,,,մեջբերում ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՑ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter