HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել ԱԳ նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը

Փետրվարի 12-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը: Հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Նախարար Միրզոյանն ընդգծել է քաղաքացիական հասարակության հետ շարունակական երկխոսության կարևորությունը, այդ թվում նաև՝ նոր ձևավորված հասարակական խորհրդի ձևաչափով:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների, այդ թվում՝ խաղաղության օրակարգի  հետևողական կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը, տարբեր ուղղություններով գործընկերությունների զարգացման մոտեցումներն ու հեռանկարները:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ապաշրջափակման նախագծերին և դրանց իրագործմամբ ընձեռնվող նոր հնարավորություններին: 

Ընդգծվել է ինչպես ավանդական գործընկերների հետ օրակարգի ընդլայնման, այնպես էլ նոր՝ ռազմավարական գործընկերությունների հաստատման և զարգացման հարցում առկա ակտիվ դինամիկան:

Նախարար Միրզոյանը պատասխանել է ներկաների հարցերին, ծավալվել է մտքերի փոխանակություն: Կարևորվել են ժողովրդավարական գործընթացներում ՀՀ դիմակայունության շարունակական ամրապնդմանն ուղղված ջանքերը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter