HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի կապակցությամբ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որի շրջանակներում հանդես է եկել շնորհավորական ուղերձով և մաղթել բարօրություն և հարատև խաղաղություն բարեկամ Իրանի ժողովրդին: Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Հայաստանի և Իրանի միջև առկա բարեկամական և եղբայրական հարաբերությունները հիմնված են անկեղծության, փոխադարձ հարգանքի և վստահության վրա:»,- նշել է փոխվարչապետը:

Մհեր Գրիգորյանը կարևորել է նախորդ տարի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի այցը Հայաստան և երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու վճռականությունը:

Ամփոփելով իր ելույթը՝ փոխվարչապետը ընդգծել է, որ Հայաստան-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter