Կասեցվել է «ԷՍ ԷՍ ՕԻԼ» լցակայանի գործունեությունը. հայտնաբերվել են չստուգաչափված սարքավորումներ
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրականացրած ստուգումների արդյունքում խախտումներ են արձանագրվել Երևան քաղաքի Դավիթ Բեկի 130/7 հասցեում գործող «ԷՍ ԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում:
Տեսչական մարմնի մասնագետները պարզել են, որ ընկերությունը վառելիքի վաճառքն իրականացրել է չստուգաչափված չափիչ միջոցներով: Դադարեցվել է բենզինի և հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակների աշխատանքը:
Սա նշանակում է, որ լցակայանի սարքավորումները չեն անցել համապատասխան փորձաքննություն, ինչը կարող է հանգեցնել ոչ ճշգրիտ չափաքանակների մատակարարմանը:
Հայտնաբերված թերությունների հիմքով տեսչական մարմինը ձեռնարկել է հետևյալ քայլերը. Կասեցվել է բենզինի և հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակների աշխատանքը: Կասեցումը կգործի այնքան ժամանակ, մինչև տնտեսվարողը ամբողջությամբ չվերացնի հայտնաբերված խախտումները:
«Արձանագրված իրավախախտումների համար տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով»,- նշված է տեսչական մարմնի հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել