HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». լավ էլ իմացել են

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի վարչության պետ Կարեն Բաբակեխյանը հայտարարել է, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ հետախուզման մեջ գտնվող Սպարտակ Ղուկասյանը, հատել է ՀՀ սահմանը եւ արդեն արտասահմանում է:

Այդ ինչպե՞ս է ստացվել, որ նրա նկատմամբ քրեական գործը հարուցվել է Գյումրիում տեղի ունեցած կրակոցների հետ կապված, որը տեղի է ունեցել օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը, բայց իրավապահները կրակոցների մասին «իմացել են» միայն օգոստոսի 28-ին՝ «ՀԺ»-ում տպված տեղեկատվությունից:

Այսինքն՝ Սպարտակ Ղուկասյանը 3-4 օր ունեցել է Հայաստանից հանգիստ, առանց շտապելու հեռանալու համար:

Դժվար է հավատալ, որ իրավապահները չեն իմացել, որ հանրապետության երկրորդ քաղաքի կենտրոնում կրակել են: Ավելի հավանական է, որ լավ էլ իմացել են, բայց «ժամանակ են տվել», որ Սպարտակ Ղուկասյանը հեռանա, եւ դրանից հետո են սկսել ակտիվ գործողություններ՝ «գործը բացահայտելու» ուղղությամբ:

Մեկնաբանություններ (1)

Ribok
Ba Karen Babakekhyann inchu e mnatsel??? Lav kliner (u chisht) vor inkn el hrazhatrakan tar u heranar. Vostikanutyan angorcutyan hetevank!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter