HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցումը

Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցումը։

«Փետրվարի 12-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը զեկուցել է, որ հիմնարկի օդային տարածքում նկատել է անօդաչու թռչող սարք (դրոն):

Քրեակատարողական հիմնարկի պահպանության և անվտանգության ապահոման բաժինների ծառայողներն անմիջապես կատարել են տեղանքի զննություն և քողարկող պատին ամրացված արգելափակուղու ցանցի մեջ հայտնաբերել անօդաչու թռչող սարք: Շարունակելով զննությունը՝ տեղամասերից մեկի արգելագոտում հայտնաբերել են նաև սև, պոլիէթիլենային փաթեթ:

Փաթեթում առկա են եղել 3 բջջային հեռախոս, 1 բաժանորդային քարտ և 2 լիցքավորման լար:

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter