HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փետրվարի 13-ի ցերեկը, 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևան քաղաքում՝

Փետրվարի 13-ի ցերեկը, 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 14-ին սպասվում է տեղումներ․ գիշերը` անձրևի և ձնախառն անձրևի, ցերեկը՝ անձրևի տեսքով։

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ին, 15-ի և 18-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան`3-6մ/վ, առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում․ փետրվարի 13-ի ցերեկը, 14-ին՝ 18-22մ/վ, 15-18-ին՝ 13-16 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-ի ցերեկը, 14-18-ին ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա ևս 6-9 աստիճանով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter