HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում ՀՀ աշխատանքային օրենսգրքում

Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` փետրվարի 13-ին Ազգային ժողովը Կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր: Որոշում է կայացվել հարցը քննարկել հրատապ ընթացակարգով՝ 24-ժամյա ռեժիմով:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի ներկայացմամբ 2024 թվականի դեկտեմբերի 4-ին ներդրվել է աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ, որով սահմանվել է՝ 2026 թվականի հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը եւ փոփոխումն իրականացվելու է բացառապես թվային համակարգով: Ինչպես նաեւ որոշվել էր, որ 2026 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ժամանակ տրամադրել գործող աշխատանքային պայմանագրերի թվայնացման համար: «Գործընթացը ենթադրում է նաեւ էլեկտրոնային ստորագրությունների առկայություն: Որքան էլ որ նախատեսվել էր բավարար ժամանակահատված, այնուամենայնիվ, շատ քաղաքացիներ ժամանակին ձեռք չեն բերել նույնականացման քարտ, առանց որի հնարավոր չէ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրություն: Փաստացի, որոշ քաղաքացիներ կարգավորումներն ուժի մեջ լինելու պատճառով զրկվում են իրենց աշխատանքային իրավունքներն իրացնելուց»,- նշել է Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ առաջարկվում է թույլատրել շարունակել թղթային տարբերակով աշխատանքային պայմանագրեր կնքելը՝ մինչ բոլոր քաղաքացիները կունենան նույնականացման քարտ:

Օրենքի նախագծով, մասնավորապես, առաջարկվում է աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը եւ լուծումը 2027 թվականի հունվարի 1-ից իրականացնել բացառապես թվային համակարգով:

Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով նույնականացման քարտերի թողարկմանը, հասանելիությանը, թղթային եւ էլեկտրոնային տարբերակով աշխատանքային պայմանագրեր կնքելու դեպքերին վերաբերող հարցերին:

Ազգային ժողովը քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է քննարկված օրենքի նախագիծը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter