«Ժողովուրդ». Աշոտ Երկաթը՝ Սերգեյ Չալյանի փոխարե՞ն
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Սերգեյ Չալյանի պաշտոնանկությունից հետո ՀՀ գլխավոր զինկոմիսար է նշանակվելու Հայաստանի Հանրապետական կուսակցության Սիսիանի շտաբի պետ Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը:
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Մինասյանն անգամ իր շրջապատում հայտարարել է, որ արդեն ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանից «դաբրո» է ստացել, ու հաստատ ինքն է նշանակվելու Չալյանի փոխարեն:
«Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել Աշոտ Մինասյանից, սակայն վերջինս հարցից բարկացավ. «Ի՞նչ եք ուզում ինձանից, ես աշխատանք ունեմ, այդ ամենը սուտ է, այդ ստահոդ լուրերը տարածողներին հարցրեք»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել