Գրիգոր Ներսիսյանը կազատվի ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ փետրվարի 13-ի որոշմամբ՝ Գրիգոր Ներսիսյանը 2026 թվականի փետրվարի 24-ից կազատվի Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետով՝ Գրիգոր Ներսիսյանին 2026 թվականի փետրվարի 24-ից ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել