«Հրապարակ». Միրաքում գյուղապետի թեկնածուն գործող գյուղապետին մեղադրում է ապօրինությունների մեջ
Արագածոտնի մարզի Միրաք եզդիական համայնքում գյուղապետի թեկնածու առջադրված Ալիկ Նամոյանը երեկ «Հրապարակին» հայտնեց, որ համայնքի գործող ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, որին որպես գյուղապետի թեկնածու առաջադրել է ՀՀԿ-ն, բացահայտ ապօրինությունն է գործում գյուղում:
Ըստ Նամոյանի՝ գյուղապետը երկու տուն գնել համայնքում և ամեն տան վրա պատրաստվում է 20-ական մարդ գրանցել, որոնք միմյանց հետ կապ չունեն և Հայաստանի այլ մարզերի բնակիչներ են: Գրանցումների մի մասն արդեն ձևակերպվել է:
Ըստ Նամոյանի՝ Միրաքում նախորդ ընտրություններին 80-ից քիչ մարդ է մասնակցել: «Մեր համայնքը փոքր է, ձմեռը 7-8 տուն է մնում: 40 հոգին բավարար են, որ ընտրությունների արդյունքները կեղծվեն»,- ասաց նա:
Միրաքի գյուղապետը սանիկ-քավորական կապեր ունի Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել