HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայթյուն Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկան

Փրկարար ծառայությունը հաղորդում է, որ փետրվարի 16-ին՝ ժամը 15։26-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Թալին քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում։ 

«Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։

Նախնական տվյալներով այրվում են պահեստային բաքերը և մեկ բեռնատար ավտոմեքենա։ Իրականացվում է հրդեհաշիջում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։00-ին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter