Թրամփը Ուկրաինային դարձյալ հորդորում է նստել բանակցությունների սեղանի շուրջ
Շվեյցարիայի Ժնև քաղաքում Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինային կոչ է արել «շուտափույթ նստել բանակցությունների սեղանին»։
Նախագահական Air Force One-ում լրագրողները ԱՄՆ նախագահին հարցրել են, թե ինչ է նա սպասում եռակողմ հանդիպումից, որը կկայանա փետրվարի 17-18-ը։
«Ամեն ինչ շատ պարզ կլինի: Լսեք, առայժմ ավելի լավ է, որ Ուկրաինան շուտափույթ նստի բանակցությունների սեղանի շուրջ, ահա և այն ամենը, ինչ ես ձեզ կասեմ։ Մենք այն դիրքում ենք, երբ ուզում ենք, որ նրանք նստեն բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Թրամփը։
Trump: “Ukraine better come to the table fast." pic.twitter.com/oawPn6p4C1
— Republicans against Trump (@RpsAgainstTrump) February 17, 2026
Հիշեցնենք, որ Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 17-18-ը Ժնևում: Ռուսական պատվիրակությունը կգլխավորի ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ուկրաինականը՝ Անվտանգության և ազգային պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը: Ամերիկյան կողմից էլ կմասնակցեն Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները։ Նրանք արդեն իսկ Մայամիից մեկնել են Ժնև:
Ժնևում եռակողմ հանդիպումից մի քանի օր առաջ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանը ցանկանում է գործարք կնքել, իսկ Վլադիմիր Զելենսկին «պետք է սկսի գործել», հակառակ դեպքում նա «բաց կթողնի հիանալի հնարավորությունը»:
Լուսանկարը՝ Mark Schiefelbein/AP
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել