HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ինդոնեզիան առաջինն է ցանկություն հայտնել խաղաղապահ ուժեր տեղակայել Գազայի հատվածում

Ինդոնեզիան հայտարարել է, որ պատրաստ է մի քանի հազար զինծառայող տեղակայել Գազայի հատվածում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի խաղաղապահ առաքելության շրջանակներում։ Այդ մասին գրում է The New York Times-ը։

Նշվում է, որ սա այդ նախաձեռնությանն աջակցող ամենանշանակալի հրապարակային հայտարարություններից մեկն է։ Այն արվել է Վաշինգտոնում Խաղաղության խորհրդի առաջին գագաթնաժողովից մի քանի օր առաջ, որը պետք է կայանա հինգշաբթի օրը՝ փետրվարի 19-ին։ Դրան հնարավոր է մասնակցի նաև Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոն։

Ինդոնեզիայի զինված ուժերի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Դոնի Պրամոնոն հայտարարել է, որ մինչև ապրիլի սկիզբ մոտ 1000 զինծառայող պատրաստ կլինի մեկնել Գազայի հատված, իսկ հետո զորակազմը կարող է հասնել մինչև 8000-ի: Նրա խոսքով՝ տեղակայման որոշումը նախևառաջ պետք է արժանանա Ինդոնեզիայի նախագահի վերջնական հաստատմանը։ 

Ինդոնեզիայի կառավարությունն էլ իր հերթին ընդգծել է, որ զորախումբը չի մասնակցի ռազմական գործողություններին։ Դրա խնդիրը կլինի հումանիտար նպատակներով Գազայում իրավիճակի կայունացումը և տարածքի վերականգնումը: Եթե որոշումը հաստատվի, ապա Ինդոնեզիան կդառնա առաջին երկիրը, որը հրապարակավ կպարտավորվի խաղաղապահներ տեղակայել Գազայի հատվածում:

Լուսանկարը՝ AP/Tatan Syuflana

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter