ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին
Փետրվարի 17-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Այս մասին Արմեն Գրիգորյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։
«Քննարկել ենք Հայաստան–Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը՝ ընդգծելով համագործակցության ընդլայնման և խորացման նոր հնարավորություններն ու ուղղությունները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ ենք կատարել Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանային տրանսպորտային կապուղիների ապաշրջափակմանը, ինչպես նաև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» նախաձեռնության իրականացման արդյունքում ձևավորվելիք տնտեսական հնարավորություններին։ Վերոնշյալի համատեքստում դեսպան Իմանբաևը բարձր է գնահատել Հայաստան–Ադրբեջան հարաբերություններում առկա դրական դինամիկան և ողջունել քաղհասարակությունների փոխայցելությունները»,- գրել է նա։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել