Նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական այցով կմեկնի Հունաստան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 17-ին պետական այցով կմեկնի Հունաստան։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
«Այցի շրջանակներում նախագահը հանդիպումներ կունենա Կոնստանտինոս Տասուլասի (Հունաստանի նախագահ-խմբ.) և երկրի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ։
Նախատեսվում է նաև նախագահի մասնակցություն մի շարք բարձր մակարդակի պաշտոնական միջոցառումների»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել