HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

«2026 թ ընթացքում արդեն իսկ աջակցություն է ստացել 561 շահառու, վճարվել է շուրջ 492 մլն դրամ։ Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել 15,745 շահառու, վճարվել է շուրջ 11,6 մլրդ դրամ։

Հիշեցնենք, որ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում պետության կողմից միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում՝    

  • մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում, 
  • հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանություններ (1)

Սոֆիկ Գրիգորյան
Բարև ձեզ ունեմ երեք անչափահաս երեխա նպաստ չեմ ստանում աշխատանք չունեմ բնակարանն ունի վերանորոգման կարիք տանիքն կիսափլվաց վիճակում է վարկային պատմություն վատ է ունեմ դահկ խնդրում եմ օգնել ֆինանսով, տանիքը վերանորոգելու համար և կոմունալ ծառայությունների համար նախապես շնորհակալություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter