Վարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աջափնյակ վարչական շրջանում հանդիպում է ունեցել մի խումբ ուսանողների և աշակերտների հետ, որի ընթացքում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
Վարչապետը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են գաղափարախոսության սկզբունքներին, կրթության, ենթակառուցվածքների զարգացմանը, տրանսպորտային խնդիրների լուծմանը և այլ թեմաների։
Նմանատիպ հանդիպումների շարքը կրում է շարունակական բնույթ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել