HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ատոմակայանի աշխատակիցները մտահոգված են

Նախօրեին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, քարտուղար Զարուհի Փոստանջյանը և փորձագետ Ստեփան Հասան-Ջալալյանը հանդիպել են «Հայաստանի ատոմային էլեկտրակայան»-ի մի խումբ աշխատողների հետ վերջիններիս խնդրանքով:

Հանդիպման ժամանակ ատոմակայանի աշխատակիցները, ովքեր աշխատել և այժմ էլ աշխատում են առողջության համար առանձնապես ծանր և վնասակար պայմաններում, իրենց մտահոգությունն են հայտնել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» ՀՀ օրենքի (ուժի մեջ է մտել 1996թ. հունվարի 1-ին, ուժը կորցրել է 2003թ. ապրիլի 10-ին) կիրառման առնչությամբ:

Ըստ նշված օրենքի 30-րդ հոդվածի` այն քաղաքացիները, ովքեր աշխատել են առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում, կենսաթոշակի անցնելիս նրանց աշխատած ժամանակահատվածը աշխատանքային ստաժում հաշվարկվում էր 1.5 անգամ:

Իսկ 2003թ. ապրիլի 10-ին ուժի մեջ մտած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժը 1.5 անգամ հաշվարկելու մասին դրույթ սահմանված չի եղել: Ինչի պատճառով 2003թ. ապրիլի 10-ից հետո կենսաթոշակի անցած աշխատակիցների մեկ օրացուցային տարին աշխատանքային ստաժում հաշվարկվել է որպես մեկ տարվա ստաժ:

Հանդիպման վերջում խմբակցության ղեկավարը ներկաներին տեղեկացրեց, որ հիշյալ հարցի առնչությամբ խմբակցությունն արդեն գրավոր դիմել է պատկան մարմիններին, միաժամանակ հավաստիացրեց, որ իրենք հետամուտ են լինելու հարցի արդարացի և օբյեկտիվ լուծմանը:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter