HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղնիկը վերադարձվել է վայրի բնություն. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ փետրվարի 17-ին, ժամը՝ 07։30-ի սահմաններում ստացվել է ահազանգ Տավուշի մարզի Իջևան քաղաքում քաղաքացու կողմից հայտնաբերված այծյամի վերաբերյալ:

«Տեսչական մարմնի աշխատակիցները դեպքի վայրում պարզել են, որ Իջևան քաղաքի բնակիչ Լ.Օ.-ն իր տան հարակից անտառամիջյան ճանապարհին նկատել է գլխի ու ոտքերի հատվածներում քերծվածքներ ունեցող մոտ 1 տարեկան այծյամ (եղնիկ), որին տեղափոխել է տան ագարակային շինության տարածք։

Արտաքին զննությամբ կենդանու վիճակը գնահատվել է բավարար։

Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից եղնիկը տեղափոխվել է անտառամեջ ու բաց թողնվել վայրի բնություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter