HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունաստանի նախագահին

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և Հունաստանի նախագահ Կոստանտինոս Տասուլասն առանձնազրույց են ունեցել Աթենքում՝ Հունաստատնի նախագահի նստավայրում։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքէջից։

««Հունաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունեն` պայմանավորված երկու երկրների քաղաքակրթական, մշակութային կապերով»,- առանձնազրույցի մեկնարկին նշեց նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Ուրախությամբ արձանագրում ենք, որ մեր հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել ամենատարբեր ոլորտներում` քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական, կրթական։ Վերջին տարիները մեր երկրի համար դժվար էին, սակայն գործող իշխանությունը, Կառավարությունը, քաղաքական թիմը կարողացան հաղթահարել այդ դժվարությունները։ Ու դա արվեց նաև շնորհիվ մեր բարեկամ երկրների»,- ասաց ՀՀ նախագահը։

Վահագն Խաչատուրյանն ընդգծեց, որ Հայաստանի ձգտումն է մոտենալ եվրոպական արժեքներին։

ՀՀ նախագահն անդրադարձավ նաև 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում ստորագրված հռչակագրին, դրանից բխող հնարավորություններին, հատկապես Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին։

Եզրափակելով խոսքը՝ ՀՀ նախագահը Հունաստանի նախագահին հրավիրեց Հայաստան»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Լուսանկարում՝ Վահագն Խաչատուրյանը և Կոստանտինոս Տասուլասը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter