HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին։ Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Միջոցառմանը մասնակցել են խորհրդին միացած պետությունների ղեկավարներ, վարչապետներ և արտաքին գործերի նախարարներ։ Նիստին ներկա է գտնվել նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Իր ելույթում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով տարբեր միջազգային հակամարտություններին, խոսել է նաև Հայաստան-Ադրբեջան հակամարտության մասին՝ նշելով, որ 32 տարի տևած հակամարտությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները զգալի աշխատանք են իրականացրել խաղաղության հաստատման ուղղությամբ։ ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և Ադրբեջանի նախագահին կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով ձեռք բերված արդյունքների կարևորությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի շրջանակում կարճատև զրույցներ է ունեցել մի շարք երկրների գործընկերների հետ։

Նիստի ընթացքում ներկայացվել է նաև Գազայի խաղաղության ծրագիրը և առաջիկայում նախատեսվող քայլերը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter