Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Սեպտեմբերի 1-ին, 2-ին հանրապետությունում ամենուրեք, 3-ին արևելյան շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 4-ից 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևելյան է` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-ից 2-ը աստիճանաբար կնվազի գիշերը 3-5, ցերեկը 4-6 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 1-ին, 2-ին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Սեպտեմբերի 3-ից 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել