HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Հովհաննիսյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում

ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակությունն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ղեկավարությամբ մասնակցում է վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին:

Նստաշրջանում ելույթ է ունեցել ԱԺ պատվիրակության անդամ Արթուր Հովհաննիսյանը։ Ելույթը ներկայացնում ենք ստորև․

«Պարո՛ն նախագահ, հարգելի՛ գործընկերներ, այսօր ընտրական գործընթացների նկատմամբ հիբրիդային միջամտությունն այլեւս տեսական սպառնալիք չէ: Այն գործնական գործիքակազմ է, որն օգտագործվում է պետությունների քաղաքական կայունությունը խաթարելու եւ ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահությունը թուլացնելու համար:

Խոսքը համակարգված ապատեղեկատվական արշավների, կիբեռհարձակումների, արհեստական բեւեռացման խթանման եւ արտաքին քաղաքական շահերով պայմանավորված ազդեցության գործողությունների մասին է:

Այս մեխանիզմները, հատկապես, ակտիվանում են ընտրություններին նախորդող փուլերում: Հայաստանում եւս ընտրություններին ընդառաջ մենք գործնականում արդեն տեսնում ենք նման երեւույթներ: Արտաքին ազդեցության քաղաքական դերակատարները եւ դրանց հետ կապված տեղեկատվական ցանցերն ակտիվանում են, առաջացնում են տեղեկատվական աղմուկ, փորձում ձեւավորել ներքաղաքական օրակարգ, թուլացնել հանրային վստահությունը եւ ազդել հանրային տրամադրությունների վրա:

Սա միայն Հայաստանի խնդիրը չէ:

Սա ժողովրդավարական ինքնիշխանության խնդիր է:

Մենք պետք է հստակ արձանագրենք՝ ժողովրդավարությունը պաշտպանության նոր գործիքների կարիք ունի:

Անհրաժեշտ է՝

  • ամրապնդել ընտրական գործընթացների կիբեռանվտանգությունը,
  • բացահայտել եւ կանխել համակարգված ապատեղեկատվական ցանցերը,
  • ապահովել ֆինանսական եւ քաղաքական ազդեցությունների թափանցիկությունը,
  • խորացնել միջազգային համագործակցությունը հիբրիդային միջամտությունների կանխարգելման ուղղությամբ:

Վստահ եմ, որ համագործակցության եւ համակարգված ջանքերի շնորհիվ, այդ թվում՝ մեր Ասամբլեայի կողմից տեղակայված ընտրությունների դիտորդական առաքելությունների օգնությամբ մեր երկրներում ժողովրդավարությունը կշարունակի պաշտպանված մնալ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter