Գերմանիայում կանցկացվեն Մեծն Կոմիտասին նվիրված միջոցառումներ
Սեպտեմբերի 5-ից 7-ը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն` մասնակցելու ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության և Հումբոլդտի համալսարանի հետ համատեղ իրականացվող, Մեծն Կոմիտասին նվիրված լայնածավալ միջոցառումներին:
Սեպտեմբերի 5-ին Բեռլինի Հումբոլդի համալասարանում կբացվի Կոմիտասին նվիրված հուշատախտակ:
Կոմիտասին նվիրված միջոցառումներին կմասնակցեն «Գեղարդ» երգչախումբը (գեղ. ղեկ. Մ. Նավոյան), Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը և դաշնակահար Հայկ Մելիքյանը: Այս մասին հայտնում է մշակույթի նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել