HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բուլղարիայում մեկնարկում են հայ մշակույթի օրերը

Սեպտեմբերի 1-ից 5-ը Բուլղարիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր, որոնց պաշտոնական բացման արարողությանը կմասնակցի ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը:

Մշակույթի օրերի շրջանակում մայրաքաղաք Սոֆիայի ազգային օպերային թատրոնում և Պլովդիվ քաղաքում համերգային համատեղ ծրագրերով հանդես կգան Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ժող. գործիքների (գեղ. ղեկ. Ռ. Ալթունյան) և «Բարեկամություն» պարարվեստի պետական (գեղ. ղեկ. Ն. Մեհրաբյան) համույթները:

Սոֆիայի Սբ. Կիրիլի և Մեֆոդիի անվան ազգային գրադարանում կբացվի հայ հնատիպ գրքի ցուցահանդես, տեղի կունենան «Մարկո Կրալ» էպոսի հայերեն և Լ. Շանթի «Կայսրը» պատմական դրամայի բուլղարերեն հրատարակությունների շնորհանդեսները:

ՀՀ մշակույթի նախարարության հաղորդմամբ` Բուլղարիայում կանցկացվեն նաև հայկական կինոյի օրեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter