Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Միհրան Դավթյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի բռնագանձման հայցը
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցադիմումը՝ 2000-2019թթ. ՀՀ պետական եկամուտների նախարարությունում և Ոստիկանությունում տարբեր պաշտոններ զբաղեցրած Միհրան Վաչիկի Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքը հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձելու պահանջով։
Բռնագանձման ենթակա գույքի և միջոցների կազմը.
- 14 միավոր անշարժ գույք և 6 տրանսպորտային միջոց։
- Բաժնեմասեր. Մասնակցություն 2 իրավաբանական անձանցում։
- Բանկային ավանդներ՝ 792 հազար դրամ և 24 հազար ԱՄՆ դոլար։
- Չվերադարձված փոխառության պահանջի իրավունք՝ 5 միլիոն դրամ։
- Ապօրինի դրամական միջոցների մնացորդ՝ 270 միլիոն 151 հազար դրամ։
- 796 միլիոն 825 հազար դրամ, որը չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել