HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է «Էվրի Դեյ» ՓԲԸ-ին պատկանող խմելու ջրի արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ Երևանի կենտրոնի տեսուչները «Էվրի Դեյ» ՓԲԸ-ին պատկանող խմելու ջրի արտադրամասում (Վայոց ձորի մարզ, ք․ Ջերմուկ) անցկացվող վերահսկողական միջոցառման ընթացքում պարզել են, որ սանիտարահիգիենիկ սահմանված նորմերն այստեղ խախտվել են:

«Ի մասնավորի՝

  • պահեստային մասի և արտադրամասի պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, որոշ հատվածներ եղել են խոնավ և բորբոսով պատված,
  • առաստաղը նորոգ չի եղել, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,
  • բացակայել է առանձնացված տարածքը լվացող և ախտահանող նյութերի, աշխատանքային գործիքների ու պարագաների համար։

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, «Էվրի Դեյ» ընկերության տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և արտադրական շինությունը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter