HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանը դադարեցնում է գործունեությունը

Երևանի «Հրաչյա Աճառյան»  համալսարանի ռեկտոր Ա. Խաչատրյանը նամակով դիմել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին և տեղեկացրել, որ «Հրաչյա Աճառյան»  համալսարանը դադարեցնում է բարձրագույն կրթական ծրագրերի իրականացումը: Միաժամանակ Ա. Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել նախարարությանը երկարամյա և արգասաբեր համագործակցության համար:

Կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ «Հրաչյա Աճառյան» համալսարանի բոլոր ուսանողներին կառաջարկվի ըստ մասնագիտությունների կրթությունը շարունակել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Բոլոր հարցերով ուսանողները կարող են դիմել ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչություն՝ հեռ. 52-56-62:

ԿԳՆ մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter