HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել հունական «Manifesto» պարբերականին

Հունաստան կատարած պետական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել հեղինակավոր հունական «Manifesto» պարբերականին։ Հայտնում են նախագահի աշխատակազմից։

«Հարցազրույցում նախագահը անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական մոտեցումներին, տարածաշրջանային զարգացումներին և խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացվող ջանքերին։ Նա խոսել է նաև տարածաշրջանային կայունության կարևորության, սահմանային իրավիճակի, ինչպես նաև միջազգային համագործակցության դերի մասին։

Զրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է հայ-հունական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները՝ ընդգծելով երկկողմ համագործակցության խորացման նշանակությունը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter