Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահ Ալար Կարիսին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
«Հայաստանը մեծապես կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը և պատրաստակամ է առավել ամրապնդելու քաղաքական երկխոսությունն ու բազմոլորտ համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների:
Բարձր եմ գնահատում Էստոնիայի հետևողական աջակցությունը մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև գործընկերային հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը»,- ասվում է ուղերձում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել