HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունում քննարկվել են կատարողականի գնահատման համակարգին և մրցունակ կադրերի ներգրավմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների շրջանակում պետական կառավարման համակարգում կատարողականի գնահատման և դրա հիմքով խրախուսման պիլոտային ծրագրի ընթացքը: Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը զեկուցել է պետական կառավարման համակարգի արդյունավետության և մրցունակության բարձրացմանն ուղղված ծրագրի ընթացքի, իրականացված վերլուծությունների արդյունքների վերաբերյալ, մանրամասներ ներկայացրել սոցիալական երաշխիքների շրջանակի և ծրագրի շարունակականության ապահովման օրենսդրական անհրաժեշտ կարգավորումների վերաբերյալ:

Հանդիպմանը քննարկվել են նոր պահանջներին համապատասխան մարդկային ռեսուրսների ու մասնագիտական կարողությունների զարգացմանն ու մոտիվացիոն մեխանիզմների մշակմանն ուղղված քայլերը:

Ամփոփելով քննարկումները՝ վարչապետն ընդգծել է, որ ծրագրի արդյունքները պետք է շարունակական վերլուծության ենթարկվեն, ստացված եզրակացությունները պետական կառավարման համակարգում ինստիտուցիոնալ փոփոխությունների հիմք դառնան և նպաստեն ոչ միայն մրցունակ կադրերի պահպանմանը, այլ նաև նորերի ներգրավմանը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter