HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Օրբանը Ուկրաինային մեղադրում է Հունգարիայի կառավարությունը տապալելու ձգտման մեջ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինան միտումնավոր չի վերսկսում «Դրուժբա» նավթամուղով ռուսական նավթի տարանցումը, որպեսզի վառելիքի դեֆիցիտ ստեղծի և հասնի Հունգարիայի կառավարության տապալմանը: Այդ մասին նա գրառում է արել ֆեսյբուքյան իր էջում։ Օրբանն ընդգծել է, որ ուկրաինական իշխանությունները նման գործողությունների դիմել են Հունգարիայում խորհրդարանական ընտրություններից մի քանի շաբաթ առաջ:

«Մենք չենք օգնելու ուկրաինական նավթային շրջափակմանը, այլ ճեղքելու ենք այն։ Դրանում կարող են վստահ լինել և Բրյուսելում, և Կիևում»,- գրել է Օրբանը։ 

Հիշեցնենք, որ «Դրուժբա» նավթամուղը վնասվել էր հունվարի 27-ին։ Ուկրաինան դրանում մեղադրել է Ռուսաստանին և հայտնել, որ տուժել են նաև պոմպակայանները և էլեկտրամատակարարման համակարգերը, իսկ վերականգնման համար ժամանակ կպահանջվի: Հունգարիան և Սլովակիան, որոնք այս երթուղով նավթ էին ստանում Ռուսաստանից, պնդում են, որ բոլոր խնդիրներն արդեն վերացվել են, իսկ Ուկրաինայի կողմից դա չընդունելը քաղաքական դրդապատճառներ ունի:

Դրան ի պատասխան՝ Հունգարիան և Սլովակիան հայտարարեցին դեպի Ուկրաինա դիզելի արտահանման դադարեցման մասին, ինչպես նաև սպառնացին սահմանափակել էլեկտրաէներգիայի մատակարարումը: Կրիտիկական ենթակառուցվածքների վրա հարձակումների պատճառով Ուկրաինայի էներգահամակարգը խափանումներով է աշխատում, իսկ Հունգարիային և Սլովակիային բաժին է ընկնում Ուկրաինայի կողմից էլեկտրաէներգիայի ներմուծման 62%-ը։ 

Լուսանկարը՝ Gabriel Bouys/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter