HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միլենա Գևորգյան

Կենսաթոշակներն ու նպաստներն ապրիլի 1-ից կբարձրանան

Կենսաթոշակներն ապրիլի 1-ից կբարձրանան։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ հայտարարել, որ Հայաստանում ապրիլի 1-ից կենսաթոշակները կբարձրանան։ Ընդ որում, համեմատաբար ցածր կենսաթոշակները կբարձրանան 10 հազար դրամով, ավելի բարձրները՝ ավելի քիչ։ Այս հաշվարկների մեջ չկա անկանխիկ առևտրից ստացվող հետվճարը, այսինքն՝ կենսաթոշակները բարձրանում են իմ նշած սանդղակներից ավելի շատ։ Հետվճարն արդեն առանձին հաշվարկ է, որի մասին բազմիցս խոսել ենք»,- ասել է Փաշինյանը։ 

Վարչապետը նշեց, որ որոշումը կայացվել է մի քանի գործոնների հիման վրա.

«Հայաստանում տնտեսական աճը 2025 թվականին եղել է կանխատեսվածից ավելի բարձր, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների կողմից կանխատեսվածից, և սա լրացուցիչ հնարավորություն է ստեղծում, որ քաղաքացիները տեսնեն այդ աճի արդյունքն իրենց կյանքում:
Հունվարի մեկից ներդրված առողջության համապարփակ ապահովագրության համակարգի վերլուծությունը ցույց է տալիս, որ բյուջետային հատկացումները բավարարում են կարիքները հոգալու համար»։

«Այս հանձնառությունը պետք է կատարվեր մինչև 2026 թվականի հունիսը, սակայն մենք այն կատարում ենք ավելի շուտ՝ շնորհիվ աշխատող և հարկ վճարող քաղաքացիների»,- նշել է Փաշինյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն էլ գրառում է կատարել այս մասին․

      

Այնուհետև տեսանյութով մի քանի պարզաբանում է ներկայացրել, ըստ որի հիմնական թոշակը, որն այս պահին 24000 դրամ է, դառնալու է 34000 դրամ։

«Նաև բարձրանալու է նվազագույն կենսաթոշակը, որն այս պահին 36000 դրամ է, դառնալու է 46000 դրամ։ Բարձրանալու են նաև հաշմանդամության նպաստները»,- ասել է Թորոսյանը։ 

Լուսանկարը՝ unsplash.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter