HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

147 կենդանի լոր. արգելված եղանակով իրականացվել է որս

Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պատական տեսչությունը օգոստոսի 29-ին Տավուշի և Լոռու մարզերում տեսչական ստուգումների ընթացքում հայտնաբերել է արգելված եղանակով իրականացվող որս:

Բնապահպանական տեսչական խումբն առգրավել է 147 հատ կենդանի լոր և արգելված տեսակի որսագործիքները` ցանցեր, լուսարձակներ:

Կազմվել է համապատասխան արձանագրություններ, հաշվարկվել է բնությանը հասցված վնաս, ինչը կազմել է 294 հազար դրամ: Գործը գտնվում է վարչական վարույթում: Ապօրինի որս իրականացրած անձիք կհրավիրվեն բնապահպանության նախարարության ԲՊ տեսչություն`  վարչական վարույթ իրականացնելու համար:

Օգոստոսի 30-ին կազմակերպվեց կենդանի լորերի բաց թողումը մայր բնություն: Բնապահպանության նախարարությունը մեկ անգամ ևս զգուշացնում է. Հայաստանի Հանրապետությունում արգելվում է որսն իրականացնել արգելված որսագործիքներով և միջոցներով:

ԲՆ մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter