HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարության ծրագրի 2025 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը կներկայացվի Ազգային ժողով

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթում հավանություն է տվել «2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցին: Ըստ հիմնավորման՝ զեկույցը մշակվել է բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ: Այն ներառում է Կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ արդյունքային և թվային ցուցանիշներ: Ինչպես նշել է Մհեր Գրիգորյանը, «Սահմանադրության 156-րդ հոդվածի համաձայն՝ այս շաբաթ զեկույցը կուղարկվի Ազգային ժողով: 

«Կխնդրեմ բոլորին ևս մեկ անգամ այսօր ծանոթանալ վերջնական տեքստին: Այնուամենայնիվ, մենք ստիպված ենք պահպանել տեղեկատվության ողջամիտ ծավալը և խորությունը, և չի բացառվում, որ կան հարցեր, որոնք դուք կցանկանայիք զեկույցում նկարագրվեր: Բայց եթե դա տեղի չի ունեցել, խնդրում եմ՝ ներկայացրեք իմ գրասենյակ, կփորձենք դա զետեղել հարակից ելույթներում, որի հնարավորությունը զեկույցն ԱԺ-ում ներկայացնելիս Կառավարությունն ունենալու է»,- ասել է փոխվարչապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter