Սպասվում են տեղումներ ձնախառն անձրևի և ձյան տեսքով
Հանրապետությունում փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին շրջանների մեծ մասում, մարտի 1-ին, 2-ի գիշերը, 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ի գիշերն առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Մարտի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 27-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին կնվազի 8-10 աստիճանով:
Մայրաքաղաքում փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ առավելապես ձյան տեսքով։ Մարտի 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել