Իրանը նոր հրթիռներ է արձակել Իսրայելի և Պարսից ծոցի երկրների ուղղությամբ
Իրանը մարտի 1-ի առավոտյան հրթիռների նոր խմբաքանակ է արձակել Իսրայելի և Պարսից ծոցի երկրների ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Վերջինիս տվյալներով՝ պայթյուններ են եղել Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում և Կատարի մայրաքաղաք Դոհայում, ինչպես նաև՝ Իսրայելի խոշորագույն քաղաքում՝ Թել Ավիվում։
Դուբայում ավելի վաղ հարձակման թիրախում էին հայտնվել Բուրջ ալ-Արաբ հյուրանոցը և Դուբայի միջազգային օդանավակայանը։ Բահրեյնում էլ հարվածի տակ էր ընկել Crowne Plaza Manama հյուրանոցը։
Իրանի խորհրդարանի ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը շարունակում են տարածաշրջանի ամերիկյան և իսրայելական օբյեկտների վրա հարձակումը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին կոչ է արել խուսափել պատասխան հարվածներից։ «Իրանը հենց նոր հայտարարեց, որ այսօր իրենք շատ ուժեղ հարված են հասցնելու, ավելի ուժեղ, քան երբևէ։ Ավելի լավ կլիներ, որ նրանք դա չանեին»,- Truth Social-ի իր էջում գրել է Թրամփը։
Լուսանկարը՝ The Times of Israel-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել