HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանական անօդաչուների բեկորներն ընկել են Դուբայում բնակելի շենքերի մոտ. 2 վիրավոր կա

Էմիրությունների հակաօդային պաշտպանության միջոցների խոցած իրանական անօդաչուների բեկորներն ընկել են Դուբայի բնակելի շենքերի հարեւանությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է 2 մարդ։ Այդ մասին հայտնում է The Associated Press գործակալությունը՝ հղում անելով Դուբայի իշխանություններին։

Իշխանությունները հայտարարել են, որ Դուբայում լսված պայթյունները դարձել են ՀՕՊ ուժերի «հաջող գործողությունների արդյունք»։

Ինչպես նշում է AP-ն, Դուբայի միջազգային օդանավակայանի և Ջեբել Ալի նավահանգստի շրջաններում հնչած պայթյուններից հետո ծխի քուլաներ են երևացել։ 

ԱՄՆ-ի և Իսրայելի գրոհից հետո Իրանը միանգամից հարձակվել էր Պարսից ծոցի մի քանի երկրների վրա։ ԱՄԷ պաշտպանության նախարարության տվյալներով՝ փետրվարի 28-ին Իրանը միայն Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղությամբ արձակել է 137 հրթիռ և 209 անօդաչու։ Էմիրությունների պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ՝ Աբու Դաբիի օդանավակայանի ուղղությամբ հարձակման հետևանքով էլ զոհվել է 1 և վիրավորվել առնվազն 7 մարդ։ Ավելի վաղ, Abu Dhabi Airports ընկերությունը հայտարարել էր, որ մահացածը Ասիայի երկրներից մեկի քաղաքացի է։

Դուբայում էլ Իրանը հարձակվել էր DXB-ի՝ Դուբայի միջազգային օդանավակայանի, Fairmont The Palm և Բուրջ ալ-Արաբ հյուրանոցների, ինչպես նաև՝ Ջեբել Ալի նավահանգստի վրա։

Մարտի 1-ի առավոտյան Իրանը շարունակել է Ծոցի երկրների, այդ թվում՝ ԱՄԷ-ի վրա հարձակումը։

Լուսանկարը՝ Abdel Hadi Ramahi/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter