Աբու Դաբին պատրաստ է վճարել զբոսաշրջիկների հարկադիր երկարաձգված արձակուրդի ծախսերը
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության տնօրինությունը հայտարարել է, որ պատրաստ են վճարել Աբու Դաբիում գտնվող բոլոր զբոսաշրջիկների հարկադիր երկարաձգված կեցության ծախսերը. հյուրանոցները կապահովեն գիշերակաց և սնունդ։ Այս մասին հայտնում է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանատունը։
«Համապատասխան հաշիվ-ապրանքագրերը պետք է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝
Լրացուցիչ հարցերի համար խնդրում ենք կապվել հետևյալ հեռախոսահամարով՝
+97126576283։
Սա չի տարածվում այն ուղևորների վրա, որոնք ժամանել են Աբու Դաբի, սակայն ունեցել են կեցություն այլ էմիրությունում»,- նշվում է հաղորդագրությունում։
Լուսանկարը՝ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել