Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով
Մարտի 1-ի ցերեկը, 2-3-ին հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Այս մասին հայտնում է Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևան քաղաքում՝
Մարտի 1-ի ցերեկը, 2-ին, 4-ի երեկոյան ժամերին, 5-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Մարտի 3-ին, 4-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Մարտի 1-ի ցերեկը, մարտի 2-ին, 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Ավտոճանապարհների առանձին հատվածներում սպասվում է նաև մերկասառույց։ Մարտի 3-ին, 4-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 2-3-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել