Իրանի դեմ մարտական գործողությունների ընթացքում զոհվել է ամերիկացի 3 զինվորական
Իրանում «Էպիկական կատաղություն» ռազմական գործողության ընթացքում զոհվել է ամերիկացի 3 զինծառայող, ևս 5-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
Եվս մի քանի զինծառայող ստացել է թեթև աստիճանի բեկորային վնասվածքներ և կոնտուզիա։ Ներկայում նրանք անցնում են շարք վերադառնալու գործընթացով։
ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունից պարզաբանել են, որ իրավիճակը մնում է փոփոխական, ուստի զոհվածների ընտանիքների նկատմամբ հարգանքից ելնելով՝ զինվորականների ինքնությունը չի բացահայտվի, քանի դեռ չի լրացել մերձավոր ազգականներին մահվան լուրը հաղորդելու հաջորդ օրը։
Լուսանկարը՝ Getty Images-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել