Ջրային կոմիտեի նախագահը հյուրընկալել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
Ջրային կոմիտեից հայտնում են, որ կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը հյուրընկալել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեի գլխավորությամբ։
«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրին», որն անցյալ շաբաթ քննարկվել էր Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում։ Ծրագիրը համաֆինանսավորվելու է Համաշխարհային բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից, իսկ միջոցներն ուղղվելու են ջրային ոլորտի բարեփոխմանը և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի արդիականացմանը, հատկապես՝ գյուղական բնակավայրերում, ինչպես նաև ոռոգման ենթակառուցվածքների և համակարգերի կառավարման լավարկմանը։
Կողմերը քննարկել են նաև Ջրային հռչակագրի (Water Compact) մշակման և Համաշխարհային բանկի նախագահի հետ համատեղ ստորագրման հետ կապված կազմակերպչական հարցեր։
Ղալամքարյանը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ արդյունավետ համագործակցության համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել